National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2022
ՀՀ-ը շարունակելու է ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Արարատ Միրզոյան
1 / 2

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ թե՛ ՀՀ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարեւորագույն փաստաթղթերից մեկն Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ Ազգային նպատակներ բաժնում գրված է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը ու վերացումը:

Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը շարունակում է վերոնշյալ նպատակների պահպանումը:

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստանձնել է Կառավարության ծրագրում, որտեղ հստակ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ջանքերն ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսեւորումների կանխմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: